Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 30-ին, 2022 թ., ՏՅՈՒՏՈՐՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ բացման միջոցառում
ՏՅՈՒՏՈՐՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ բացման միջոցառումը կկայան հունիսի 30-ին ժամը 17:30 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում,
սիրով սպասում ենք!
Ռեքավերի Քոլեջում մեկնարկում է Տյուտորների/Ուղեկցող մասնագետների դպրոցը
Դասընթացի նպատակը
- Հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող
- սոցիալականացման դժվարություններ ունեցող
- սոցիալական տարբեր միջավայրերում, կրթության և կյանքի տարբեր ֆունկցիոնալ ոլորտներում աջակցության կարիք ունեցող անձանց շրջանում մասնագիտական անմիջական աջակցությանն ուղղված տեսական գիտելիքների և մասնագիտական հմտությունների ձևավորում, ինչը հնարավորություն կտա ուղեկցող մասնագետին ունենալ անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ տյուտորի/ուղեկցող մասնագետի գործունեություն ծավալելու համար:
Դպրոցի դասախոսական կազմում ընդգրկված են ինչպես Հայաստանի լավագույն մասնագետները, այնպես էլ միջազգային թրեյներներ և դասախոսներ։
Դպրոցի ղեկավարն և ծրագրի հեղինակն է Հանրապետական մանկավարժա-հոգեբանական գնահատման կենտրոնի վերապատրաստող մեթոդիստ, հոգեբան, վարքային մասնագետ, հոգեբան Հայկանուշ Դիլանյանը։
Դպրոցի հանդիսավոր բացումը կկայանա հունիսի 30-ին, ժամը 17:30 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում, հասցե՝ Նալբանդյան 47:
Բացմանը կներկայացվի Տյուտորների դպրոցի ծրագիրը, կներկայացվի դասախոսական կազմը։
Նախատեսված է սուրճի հյուրասիրություն։
Տեղեկատվություն ընդունելության վերաբերյալ՝
Դասերի մեկնարկը՝ 07.07.2022, ժամը 10:00
Դասընթացի մասնակիցներ կարող են լինել բակալավրի կրթական աստիճան ունեցող հոգեբաններ, հատուկ հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ, հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, ծնողներ և տյուտորի/ուղեկղցող մասնագետի առնվազն մեկ ուսումնական տարի փորձ ունեցող անձիք:
Շտապեք! Տեղերը խիստ սահմանափակ են։
Դասաժամերի քանակը՝ 42 ժամ
Մասնակցության համար նախապես գրանցվել՝ գրելով նամակ մեր ֆեյսբուքյան էջին:
Դասընթացի հիմնական ուղղությունները
- Տյուտորի/ Ուղեկցող մասնագետների իրավագիտակցության, արժեքներին, գաղափարներին, մասնագիտական էթիկային ուղղված գիտելիքների և հմտությունների ձևավորում:
- Տյուտորի/Ուղեկցող մասնագետի դերը, գործառույթները, հիմնական նպատակները,աշխատանքի հիմնական ուղղություները:
- Հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող, սոցիալականացման դժվարություններ ունեցող, սոցիալական տարբեր միջավայրերում, կրթության և կյանքի տարբեր ֆունկցիոնալ ոլորտներում աջակցության կարիք ունեցող անձանց առանձնահատկությունները:
- Տյուտորի/ ուղեկցող մասնագետների աշխատանքի գործնական ուղղությունները: Աշխատանք վարքի հետ, հմտությունների և կարողությունների ձևավորում, անհատական զարգացման և ուսուցման նպատակների իրագործման գործնական տեխնիկաներ և մեթոդներ:
Դպրոցի վերջնարդյունքները՝
Ուսուցման ավարտին դասընթացի մասնակիցները`
- Կիմանան երեխաների, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ:
- Ձեռք կբերեն գիտելիքներ հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների հետ կրթական և այլ սոցիալական վայրերերում տյուտորի/ուղեկցող մասնագետի մասնագիտական գործունեության գաղափարախոսության, արժեքների և էթիկական կանոնների վերաբերյալ :
- Կիմանան տյուտորի/ուղեկցող մասնագետի դերը, գործառույթները, հիմնական նպատակները,աշխատանքի հիմնական ուղղություները և միջավայրերը:
- Գիտելիքներ ձեռք կբերեն նորմատիպիկ զարգացման ընթացքի, ինչպես նաև տարբեր խանգարումների դեպքում անձի առանձնահատկությունների վերաբերյալ:
- Ձեռք կբերեն տեսական գիտելիքներ տարբեր սոցիալական վայրերում սոցիալապես ոչ հարմարվողական վարքաձևերի հետ աշխատանքի վերաբերյալ:
- Ձեռք կբերեն գործնական հմտություններ ուղղված տարբեր սոցիալական վայրերում սոցիալապես ոչ հարմարվողական վարքաձևերի ֆունկցիոնալ վերլուծությանը և դրանց հետ աշխատանքում ռազմավարությունների մշակմանը:
- Կհասկանան`որոնք են տեղափոխման հետ կապված դժվարությունները, կկարողանան պլանավորել և գործնական ռազմավարություն ձևավորել տեղափոխման դժվարությունները հաղթահարելու համար:
- Ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ տեսողական աջակցման միջոցների վերաբերյալ:
- Կիմանան անհատականան ուսուցման ծրագրերի, սովորողի կարիքներին համապատասխան ուսումնական նյութերի հարմարեցման դերն ու մեխանիզմները, և կկարողանան աջակցել ուսումնական նյութերը սովորողի կարքներին հարմարեցնելու և կիրառելու գործընթացին:
- Ձեռք կբերեն տեսական գիտելիքներ նկարչական արտթերապիայի միջոցով հոգեբանական ախտորոշման վերաբերյալ, կկարողանան գործնականում կիրառել արտթերապիայի հիմնական սկզբունքները:
- Կիմանան աստիճանական դեսենսիբիլիզացիայի տեխնիկայի տեսական և կիրառական հիմքերը:
- Ձեռք կբերեն գիտելիքներ կրթական միջավայրերում այլընտրանքային հաղորդակցման միջոցների դերի, նշանակության և կրառման սկզբունքների վերաբերյալ:
- Կիմանան էրգոթերապիայի դերի մասին դպրոցում:
- Կտարբերակեն` ինչով է տարբերվում տյուտորը/ ուղեկցող մասնագետը դայակից:
- Կիմանան դպրոցական և այլ սոցիալական միջավայրերում բարդ և բազմակի հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնագիտական աջակցման առանձնահատկությունները:
- Ձեռք կբերեն գործնական նախնական հմտություններ բարդ և բազմակի խանգարումներ ունեցող մարդկանց տարբեր սոցիալական վայրեր ուղեկցելու համար:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...
Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...
Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...
Ապրիլի 25-ին կկայանա Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը (հանդիպում-քննարկում)...
ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...
2024թ. ապրիլի 22-ից մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...
1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:
2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն